1267 դիտում
12:12 02-03-2023
Նորանշանակ պետնախարարը քննադատել է նախկինում պատշաճ չարված մի քանի գործերի ընթացքը
Արցախի նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը նախօրեին հրավիրված խորհրդակցության ժամանակ՝ խիստ քննադատել է Արցախի շրջափակման հետեւանքների մեղմման նպատակով հումանիտար բեռների տեղափոխման կազմակերպման եղանակներն ու մեթոդները։ Նա նաեւ անընդունելի է համարել, որ առայսօր չեն մեկնարկել գյուղատնտեսական աշխատանքները։ Տեղեկացնում է Արցախի Կառավարությունը։
Պետական նախարարը նախօրեին՝ մարտի 1-ին, խորհրդակցություն է հրավիրել ԱՀ գյուղատնտեսության, սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարների, ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարի, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենի մասնակցությամբ։
Գուրգեն Ներսիսյանը հանձնարարել է շտապ ամփոփել անհրաժեշտ տեղեկությունները, գույքագրել ունեցած ապրանքներն ու ներքին նվազագույն պահանջարկը, որպեսզի հնարավոր լինի ճիշտ որոշել ներկրման ենթակա հումանիտար ապրանքների առաջնահերթությունը։
«Ամենատարբեր գործընթացներում ներառված ու գնահատված չեն բոլոր տնտեսվարող սուբյեկտների շահերը, նրանց կարծիքն ու տեսակետը լսելի չի դարձվել, այդ պատճառով նրանք հիմա ստիպված են անհատական բարձրացնել իրենց խնդիրները»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը։
Պետական նախարարը նշել է, որ գյուղատնտեսական աշխատանքներին հրատապ զարկ տալու համար կան բազմաթիվ կիսատ գործընթացներ։ «Այս վիճակի հիմնական պատճառներից մեկը նախարարությունների ու այլ պատասխանատուների միջեւ պատշաճ փոխգործակցության բացակայությունն է: Անընդունելի է, որ դրանք բացահայտվում են միայն պետական նախարարի մոտ խորհրդակցության ընթացքում»,- ընդգծել է Գուրգեն Ներսիսյանը։
Պետական նախարարը մի շարք հրատապ լուծում պահանջող խնդիրների շուրջ տվել է համապատասխան հանձնարարականներ, որոնք պետք է իրականացվեն հստակ ժամանակացույցի համաձայն:

Նմանատիպ նյութեր
3431 դիտում
15:47 09-10-2016
Միշել Օբաման քննադատել է Թրամփին՝ կանանց մասին ոչ պատշաճ խոսքերի համար
1330 դիտում
21:43 24-06-2022
Արարատ Միրզոյանն ու Արցախի պետնախարարը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակն ու հաղթահարման ընթացքը
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
814 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր