1156 դիտում
16:23 02-03-2023
Հայաստանում հուշաքարերն ու խաչերն այսուհետ կտեղադրվեն միայն հատուկ թույլտվությամբ
Հուշաքարերը, խաչքարերը, խաչերը կդասվեն միջին ռիսկայնության օբյեկտների շարքում։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը՝ ներկայացնելով կառավարության հաստատմանն առաջարկվող որոշման նախագիծը։
«Հատուկ նշանակության հողերի, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում, ինչպես նաև տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների առանցքից 30 մետր սահմանվող գոտիներում շինարարություն կամ տեղադրում իրականացելիս, ինչպես նաև այն դեպքերում, երբ կառուցվող օբյեկտի բարձրությունը գերազանցում է 2.4 մետրը, անհրաժեշտ է նախագծային փաստաթղթերի մշակման փուլում առաջակվող լուծումները նախապես համաձայնեցնել քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի հետ»,- ասաց Ղուլարյանը՝ հավելելով, որ պետական մարմինն էլ իր հերթին դրանք կհամաձայնեցնի, ըստ անհրաժեշտության, ԱԱԾ-ի ոստիկանության, ճանապարհային ոլորտի ու շրջակա միջավայրի պահպանության լիազոր մարմինների հետ։
Արդեն տեղադրված հուշաքարերն ու խաչերը ևս կառավարության ուշադրության կենտրոնում են, ուսումնասիրվելու են քաղաքաշինության կոմիտեի և ՏԿԵՆ-ի կողմից և անհրաժեշտության դեպքում առանձին որոշումներ են կայացվելու։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նաև հայտնեց, որ արդեն մշակվել է ու առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի Վարչական օրինախախտումների մասին օրենքում հուշաքարերի, խաչքարերի, խաչերի տեղադրման կարգը խախտելու համար նախատեսված պատասխանատվության միջոցների մասին նախագիծը։

Նմանատիպ նյութեր
2108 դիտում
23:51 22-04-2015
Օծվեցին Նուբարաշենի նորակառույց եկեղեցու խաչերն ու զանգը. լուսանկարներ
4836 դիտում
21:13 01-02-2021
Շրջիկ առևտրի կետերն այս տարվանից կգործեն միայն քաղաքապետարանի թույլտվությամբ
14302 դիտում
16:11 04-09-2020
Պարետի թույլտվությամբ՝ Հայաստանում սովորող Վրաստանի 592 քաղաքացու հնարավորություն կտրվի մուտք գործել ՀՀ տարածք
Այս բաժնից
541 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
625 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք