1099 դիտում
09:10 03-03-2023
70 հազար կազմակերպություն դեռ հայտարարագիր չի ներկայացրել «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարությունը բոլոր իրավաբանական անձանց, այդ թվում՝ ոչ առեւտրային կազմակերպություններին՝ ՊՈԱԿ-ներ, ՀՈԱԿ-ներ, անկախ կազմակերպաիրավական տեսակից, պարտավորեցրել էր 2023 թվականի հունվարի 1-ից իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնել: Հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետ նախապես սահմանված էր մինչեւ մարտի 1-ը, սակայն, հաշվի առնելով վերջին օրերին Իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարագրման տեղեկատվական համակարգի գերծանրաբեռնվածության արդյունքում համակարգում առաջացող խնդիրները, որոշում կայացվեց մինչեւ ապրիլի 1-ը չհարուցել վարչական վարույթներ՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի չներկայացման հիմքով՝ դրանով իրավաբանական անձանց տալով հավելյալ ժամկետ պարտավորության կատարումն ապահովելու համար։
Մինչեւ սահմանված ժամկետը պարտավորությունը չկատարելու դեպքում սկզբում կհայտարարվի նախազգուշացում, թերի կամ ոչ ճշգրիտ տեղեկատվության ներկայացման դեպքում՝ վարչական տուգանք՝ մինչև 100 հազար դրամի սահմաններում: Հայտարարագրով ստացված տվյալները բաց են լինելու, այսինքն՝ պետական ռեգիստրի գործակալության կայքում հասանելի են լինելու բոլոր իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունները:
«Ժողովուրդ» օրաթերթին Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ հունվարի 1-ից մինչև մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 30.000 հայտարարագիր ներկայացվել է պետական ռեգիստրի գործակալություն, օրական միջինում 1000-1500 լիազորագիր ներկայացվում է համակարգում գրանցելու նպատակով։ Նախարարությունից հայտնում են նաեւ, որ 70.000 կազմակերպության կողմից դեռեւս հայտարարագրեր չեն ներկայացվել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2332 դիտում
10:20 31-05-2019
Հայաստանում դեռ կան արտոնյալ պաշտոնյաներ, որոնք հայտարարագիր չեն ներկայացրել․ «Ժողովուրդ»
7319 դիտում
23:40 04-03-2021
Գագիկ Ջհանգիրյանն իր ունեցվածքի մասին հայտարարագիր է ներկայացրել՝ ընդամենը 501 հազար 500 դրամ
3205 դիտում
10:10 06-03-2015
ԴԱՀԿ պետն առաջին անգամ գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել. Ժողովուրդ
Այս բաժնից
604 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
847 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2179 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ