211652_close_icon
views-count1033 դիտում article-date 11:47 04-03-2023

Եվրախորհրդարանի նախագահը մեկնել է Կիև և Գերագույն ռադայի նախագահի հետ քննարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

Եվրախորհրդարաի նախագահ Ռոբերտա Մեթսոլան նախօրեի երեկոյան մեկնել է Կիև։

«Հաճելի է վերադառնալ Ուկրաինա։ Այս խիզախ մարդկանց մոտ, որոնք ոգեշնչել են ողջ աշխարհին։ Հերոսների մոտ, որոնք հրաժարվում են հանձնվել։ Նրանց մոտ, որոնք զոհաբերել են ամեն ինչ հանուն մեր արժեքների։ Այն եվրոպացիների մոտ, որոնց տունը մեր Եվրոպական միությունում է»,- գրել է Մեթսոլան Թվիթերի իր միկրոբլոգում։

Ինչպես տեղեկացրել է РБК-Украина-ն, Կիևում Մեթսոլան հանդիպել է Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։

Ստեֆանչուկն, իր հերթին, ընդգծել է, որ Եվրախորհրդարանը, անկասկած, Ուկրաինային աջակցողների առաջնագծում է։

Նա տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Ստեֆանչուկը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը ֆինանսական աջակցության, մակրոֆինանսական օգնության համար, ինչպես նաև բարձրացրել է Չինաստանի «այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ առաջարկների թեման։

«Շեշտադրել եմ, որ կա խաղաղության բանաձև, որն առաջարկել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Եվ հենց այս առաջարկությանն աջակցելու կոչ ենք անում աշխարհին»»,- ասել է Ստեֆանչուկը։

Նմանատիպ նյութեր