211652_close_icon
views-count865 դիտում article-date 12:18 06-03-2023

ԱՆ-ում քննարկվել է հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական ուղղությունների վերաբերյալ տեսլականը

Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիրը մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Տեղեակացնում է Արդարադատության նախարարությունը։

Արդարադատության նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ աշխատանքային խմբում ընդգրկվելու համար:

Նիստի ընթացքում արդարադատության նախարարի տեղակալը հակիրճ անդրադարձել է մինչ այս ռազմավարության մշակման ուղղությամբ նախաձեռնված և իրականացված աշխատանքներին, աշխատանքային խմբի քնարկմանն է ներկայացրել ռազմավարության հիմնական ուղղությունների վերաբերյալ տեսլականը, ինչպես նաև առաջարկել է աշխատանքների իրականացման ժամանակացույցը։

Հանդիպման ընթացքում հնչեցվել են տարբեր առաջարկներ ռազմավարության մշակման մեթոդաբանության, հիմնական ուղղությունների, կարիքների հավաքագրման ձևաչափերի և աշխատանքի կազմակերպման հետագա քայլերի վերաբերյալ։

Նախատեսվում է հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնել կարիքների գույքագրումն ու ձեռնամուխ լինել ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների նախագծի մշակմանը։ Նախագծի նախնական տարբերակն ակնկալվում է ունենալ ապրիլին՝ աշխատանքային խմբում քննարկելու նպատակով։

Աշխատանքային խումբը, որը ձևավորվել է փետրվարի 11-ին տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում հնչած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի համաձայն, բաղկացած է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների 34 ներկայացուցիչներից:

Նմանատիպ նյութեր