2227 դիտում
16:02 07-03-2023
Իրավապահները ստուգում են «Աբովյան» ՔԿՀ –ի աշխատակցի կողմից կալանավորին սեքսուալ բնույթի գործողություններ հարկադրելու մասին տեղեկությունը․ Aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով՝ «Աբովյան» ՔԿՀ -ի կալանավորներից մեկը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որի հիման վրա Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ հանցագործության մասին հաղորդման՝ ՔԿՀ աշխատակիցն իր աշխատասենյակում 2022 թվականի ապրիլից մինչեւ օգոստոսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ընդունելություններ կատարելու ժամանակ ձեռքերով դիպել է կին կալանավորներից մեկի կրծքին, նրա նկատմամբ ոտնձգություններ կատարելով՝ պահանջել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել՝ պարտավորվելով դրա դիմաց տալ ծխախոտ, իր հաշվին փոխանցել գումար և ծանոթի մոտ սարքել ատամները:
Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ ՔԿՀ-ում պահվող անձից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (սեքսուալ բնույթի գործողություններ հարկադրելը) հատկանիշներով։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1873 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4873 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են