25433 դիտում
22:16 07-03-2023
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորանների սկզբնամասում բախվել են «Volkswagen»-ը, «Opel»-ն ու «Лада»-ն. կա 5 վիրավոր. օպերատիվ են գործել Արագածոտնի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի` Ուշիի ոլորանների սկզբնամասում բախվել են «Volkswagen», «Opel» և «Վազ 2110» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ չսպասելով շտապօգնության ժամանմանը, քաղաքացիներն իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով են վիրավորների տեղափոխել հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Արագածոտնի գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և գումարտակի ծառայության տեսուչ Արգամ Մելիքյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Արթուր Մելքոնյանն ու կրտսեր պարեկ Թորգոմ Գրիգորյանը։
Վթարի մասին Պարեկային ծառայության Արագածոտնի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ժամանել է նաև Ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը ` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+