1387 դիտում
16:40 11-03-2023
Բացահայտել է կաշառքի, ապօրինի թմրաշրջանառության, գողության դեպքեր, հայտնաբերել հետախուզվողների. 2022թ. լավագույն պարեկ է ճանաչվել Մամիկոն Սահակյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
2021 թ. ամռանը Երևանում մեկնարկեց պարեկային ծառայությունը։ Ծառայությունը նոր ոճ և ձեռագիր բերեց ոստիկանության համակարգ՝ իրավախախտումների, հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև դրանց կանխարգելման գործում։ Մինչ այդ իրականացվել էր ծավալուն աշխատանք՝ հաշվի առնելով միջազգային փորձն ու այն տեղայնացնելու կարևորությունը, այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
«Ծառայության պատրաստվող պարեկները համապատասխան ուսումնառություն անցան ոստիկանության ակադեմիայում։ Առաջին շրջանավարտների թվում էր նաև 2022 թվականի լավագույն պարեկ ճանաչված Մամիկոն Սահակյանը, որն այսօր էլ նվիրումով ծառայում է պարեկային ծառայության Երևանի գնդի երկրորդ գումատակի առաջին վաշտում։
Ծառայության յուրաքանչյուր օրը Մամիկոն Սահակյանի համար մարդկային, մասնագիտական որակները, հմտությունն ու փորձը իրացնելու յուրատեսակ հնարավորություն է։ Հասարակության տարբեր շերտերի, տարբեր բնավորություն և արժեհամակարգ ունեցող յուրաքանչյուր անհատի հետ շփվելիս նա, որպես իրավապահ համակարգի ներկայացուցիչ, դրսևորում է բացառիկ պատասխանատվություն՝ կոչմանն ու առաքելությանը հավատարիմ։
Ծառայություն իրականացնելով մայրաքաղաքի տարբեր թաղամասերում՝ Մամիկոն Սահակյանը երթևեկության կարգավորման, ճանապարհատրանսպորտային պատահարների արձանագրման, հասարակական կարգի ապահովման և տարաբնույթ այլ իրավիճակներում հավատարիմ է իր սկզբունքին՝ գործել օրենքի և օրինականության սահմաններում։ 2022 թվականին նա կազմել է 861 արձանագրություն, որոնցից ոչ մեկը չի բեկանվել, նաև քաղաքացիների կողմից նրա ծառայության հետ կապված որևէ բողոք չի ստացվել։ Սրանք փաստեր են, որոնք վկայում են Մամիկոն Սահակյանի պրոֆեսիոնալիզմի մասին։
Անցած տարում պարեկ Սահակյանը բացահայտել է կաշառքի, ապօրինի թմրաշրջանառության, գողության և այլ դեպքեր, հայտնաբերել հետախուզվողների։
Մամիկոն Սահակյանին և ծառայակից ընկերներին մաղթում ենք բարի ծառայություն»,- ասվում ոստիկանության հաղորդագրությունում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17876 դիտում
21:28 07-07-2018
Ոստիկանությունը ապօրինի թմրաշրջանառության դեպքեր է բացահայտել․ երեք հոգի ձերբակալվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1855 դիտում
14:13 12-03-2019
Շենգավիթի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
703 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
583 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
397 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը