211652_close_icon
views-count16130 դիտում article-date 15:30 12-03-2023

Ավտովթար Երևանում․ Իսակովի պողոտայում 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է մեկ այլ Mercedes-ի․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում  Երևանի բնակիչ 22-ամյա Սերգեյ Ս․-ն իր վարած Mercedes մակնիշի 60 OQ 060 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ 26-ամյա Արթուր Հ.-ին պատկանող, կայանված Mercedes C200 մակնիշի ավտոմեքենային։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Ռազմիկ Ղարիբյանն ու կրտսեր պարեկ Մհեր Մանուկյանը։ 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ 

Վթարի փաստով Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր