211652_close_icon
views-count1339 դիտում article-date 10:25 14-03-2023

Բախմուտի շուրջ մարտերը շարունակվում են ու ավելի թեժանում․ «Ամերիկայի ձայն»

Վատիկանից Հռոմի Ֆրանցիսկոս Պապը համերաշխության ուղերձ է հղել Ուկրաինային, երբ ռուսական ուժերի կողմից հարձակումները Բախմուտ քաղաքում և այլ շրջաններում ուժգնանում են։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ռուսական «Վագներ» ռազմական խմբավորումը հանգստյան օրերին հայտարարել է Ուկրաինայի արևելյան Բախմուտ քաղաքի համար մղվող պայքարում նոր ‘’նվաճումների’’ մասին։ Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության կողմից հրապարակվել են նաև ավերված շենքերի և վարձկան գրոհայինների պատկերներ: Այս տեսագրություններն այլ աղբյուրների կողմից հաստատված չեն:

Ուկրաինայի ուժերը զգում են ճնշումը, Associated Press-ին ասել է ուկրաինացի մի դեսանտային, ով ներկայացել է Միխայիլ անվամբ:

«Բախմուտում են կենտրոնացել թշնամու մեծ թվով ուժեր։ Եղանակն էլ թույլ չի տալիս մեզ տրանսպորտային միջոցներից օգտվել։ Այստեղ ամեն ինչ ցեխի մեջ է’’, ասել է նա:

Սակայն ուկրաինական ուժերը կոտրվել չունեն, ասում է 44-րդ բրիգադի հրամանատարը, որը կրում է ‘’Մոխրագույն’’ կեղծանունը:

Ռուսաստանի հարձակումները մեծ վնաս են հասցրել խաղաղ բնակչությանը, ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

«Չարքի վերածված այս պետությունը տարբեր տեսակի զենքեր է կիրառում` նպատակ ունենալով ոչնչացնել կյանքը և չթողնել որեւէ մեկին կենդանի», ասել է նա։

Բախմուտից արևմուտք գտնվող Կոստանտինովկա քաղաքում ուկրաինական ոստիկանությունը հայտնել է նաև քաղաքացիական անձանց վնասվածքների և հրթիռներով ու կասետային զինամթերքով տների ավերածությունների մասին։

Հարավային Խերսոնի մարզում հրետակոծության հետևանքով երեք մարդ է զոհվել։

Ուկրաինայի համար այս ծանր օրերին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կրկնել է խաղաղության կոչը։

«Եկեք միասնական մնանք հավատքի և համերաշխության մեջ մեր եղբայրների հետ, ովքեր տառապում են պատերազմի պատճառով: Եվ, առաջին հերթին, մի մոռացեք նահատակված ուկրաինացի ժողովրդին», ասել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա աղոթքի ժամանակ, որին մասնակցում էին հազարավոր հավատացյալներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր