211652_close_icon
views-count1012 դիտում article-date 16:31 07-01-2024

Մեր բոլորի պարտքն է դիմակայել պառակտումներին․ Պատրիարք Կիրիլի ուղերձը Գարեգին Բ-ին և Արամ Ա-ին

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին։ 24News-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի պատրիարքարանի կայքից։

«Պատմության այս բարդ  ժամանակափուլում մեր բոլորի պարտքն է դիմակայել պառակտումներին և աղոթել Փրկչին՝ աշխարհի ժողովուրդների միջև խաղաղության հաստատման համար և բարի գործերով՝ փառաբանել  Քրիստոսի անունը»,-ասված է ուղերձում։

Նմանատիպ նյութեր