211652_close_icon
views-count10527 դիտում article-date 11:53 16-03-2023

Ծեծկռտուք Գյումրու ռեստորաններից մեկում` քաղաքի ՔՊ-ական իշխանավորների քեֆի ժամանակ. «Առավոտ»

Aravot.am֊ին հասած տեղեկություններով, երեկ միջադեպ է տեղի ունեցել Գյումրու «Փարվանա» ռեստորանում, որտեղ Գյումրու քաղաքային իշխանության ՔՊ֊ական ներկայացուցիչները խնջույքի են մասնակցել։

Այստեղ նշել են Գյումրու առաջին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի օգնական Նարեկ Բեգզադյանի ծնունդը, ձեռքի հետ էլ տոնել են նաև վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ազգական, 28֊ամյա ատամնաբույժ Վահագն Մկրտչյանի Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելը։

Aravot.am-ի տեղեկություններով, սկզբում վիճաբանություն ու ծեծկռտուք է սկսվել հենց ՔՊ֊ականների միջև, երբ փորձել է միջամտել ռեստորանի տնօրինությունը, վիճաբանել են նաև նրանց հետ։ Կան տեղեկություններ, որ վիճաբանության ընթացքում դանակով սպառնացել են մասնակիցներից մեկին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր