211652_close_icon
views-count2686 դիտում article-date 23:20 05-12-2023

Գյումրու ռեստորաններից մեկի բակում ինքնասպանություն է գործել երիտասարդ աշխատակիցներից մեկը. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, երեկ Գյումրու ռեստորաններից մեկի բակում ինքնասպանություն է գործել 21-ամյա մի երիտասարդ։ Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, փորձաշրջան էր անցնում՝ ռեստորանում աշխատելու նպատակով։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Ախուրյանի քննչական բաժնում։

Թե ի՞նչն է մղել նոր կյանք մտնող երիտասարդին նման քայլի գնալու, դեռ հստակ չէ․ կպարզեն իրավապահները, սակայն քննարկվող նախնական վարկածներից մեկն այն է, որ նա առողջական որոշակի խնդիր է ունեցել, գուցե և իրեն թվացել է՝ անբուժելի է։

Նմանատիպ նյութեր