4972 դիտում
22:00 16-03-2023
Նման մի հակապետական շարասյուն իրոք գործել է զինված ուժերում, խուճապ տարածել ու քաոս ստեղծել, ինչն էլ հանգեցրել է մեր պարտությանը. ազատամարտիկը՝ «5-րդ շարասյան» մասին․ civic.am
Civic.am-ը գրում է․ ««Չգիտեմ՝ այդ շարասյունը որ համարը որն էր՝ 5-ը, 6-ը, թե 15-ը, բայց նման մի հակապետական շարասյուն իրոք գործել է զինված ուժերում, խուճապ տարածել ու քաոս ստեղծել, ինչն էլ հանգեցրել է մեր պարտությանը։ Եվ երբ երկրի առաջին դեմքը նման բան է հայտարարում, ուրեմն ունի բավականաչափ ինֆորմացիա և փաստեր։ Այո՛, մենք իրավունք չունենք թաքցնելու նման արատավոր երևույթները, պետք է բարձրաձայնենք, պետք է ֆիքսենք մեզ պարտության տարած պատճառները, որպեսզի կարողանանք վերջապես ազատվել մեր ներսի տականքից։ Մինչև մեզ խանգարողներին մեր ոտքի տակից չհանենք, մեզանից չհեռացնենք, չենք կարող մեր մեջքը շտկել ու առաջ գնալ՝ նոր հաղթանակներ կերտելու»,- civic.am-ի հետ զրուցում հայտարարեց 44-օրյա, Առաջին արցախյան, ապրիլյան պատերազմների մասնակից, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր՝ «իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որովհետև մեր բանակում գործել է 5-րդ շարասյուն, սա իմ համոզմունքն է՝ մի շարք փաստերի վերլուծության արդյունքում»։
«Հավանաբար պատկերացնում եք՝ ինչ ուժի մասին է խոսքը, ինչ ասել է «5-րդ շարասյուն»։ Ես, որպես պրակտիկ զինվորական, կարող եմ ասել՝ ինքս եղել եմ հյուսիսային ուղղության վրա՝ Քարվաճառի ուղղությամբ, որն ի սկզբանե հիմնական մարտական գործողությունների գլխավոր հարվածային ուղղությունն էր։ Զինվորականները կհավաստեն, որ Ադրբեջանի համար գլխավոր հարվածային ուղղությունը հենց հյուսիսայինն էր, քանի որ եթե այս ուղղությամբ ունենային հաջողություններ, միանգամից Քարվաճառի, Լաչինի ճանապարհը կփակեին։ Եթե կարողանային Քարվաճառի առաջնագիծը գրավել՝ բարձունքներ վերցնելուց հետո, այնտեղ իրենց կանգնեցնելու, գործողությունները կասեցնելու հնարավորություն չէր լինի՝ մինչև Լաչինի ճանապարհը վերցնելը։ Բայց մենք՝ կամավորականներս, նույն զենքով, միջոցներով, բանակի ստորաբաժանումների հետ միասին, կարողացել ենք կազմակերպված մարտ վարել։ Այո, եղել են փորձեր՝ ստեղծել մթնոլորտ, թե իբր «հողերը տրված են, ծախված են», բայց մենք կարողացանք չեզոքացնել նման ասեկոսեները, շեշտը դնել կազմակերպված, գրագետ մարտական գործողություններ վարելու վրա և կարողացանք հաջողություն ունենալ»,- նշեց Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ հայկական զինուժը հարավային ուղղությամբ լուրջ խնդիր չի ունեցել, հակառակորդը կարողացել էր որոշակի հաջողություն ունենալ հյուսիսային ուղղությամբ՝ Թալիշի, Մարտակերտի կարևոր նշանակության որոշ բարձունքներ վերցնել։ Սակայն, ազատամարտիկի հավաստմամբ, կարողացել են հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը կազմակերպված մարտ վարելով հետ վերցնել գրավված բարձունքները, իրավիճակը վերցնել իրենց ձեռքն ու անառիկ պահել Քարվաճառը։ «Հակառակորդը հիմնական հարվածային ուղղությունը սկսեց հարավային ուղղությամբ, և այդտեղ, որտեղ շատ ավելի մեծաթիվ ուժեր ունեինք ուղարկված, և որտեղ ավելի հեշտ էր պաշտպանություն իրականացնել՝ հակաօդային պաշտպանության միջոցների կիրառում, «դզոտների», թաքստոցների արագ պատրաստում և այլն, այո՛, աշխատեց «5-րդ շարասյան» մեխանիզմը՝ խուճապ զորքերի մեջ, կեղծ լուրերի տարածում, որի նպատակը քաոս, անկառավարելիություն ստեղծելն էր»,- բացատրեց Պետրոսյանը։ Վերջինս հավելեց նաև, որ պարբերաբար կապի մեջ է եղել ԶՈՒ տարբեր ջոկատների, ստորաբաժանումների հետ, և «այդտեղից մեզ ինֆորմացիա էր գալիս, թե չգիտենք մեր անելիքները, «հողերը ծախված են» և այլն, և այլն»։
Այդ վտանգավոր ասեկոսեները, ըստ մեր զրուցակցի, իրենց ազդեցությունն ունեցան նաև թիկունքի վրա։ «Զինկոմիսարիատներում հազարավոր կամավորականներ էին հերթագրվում, որպեսզի մեկնեին ռազմաճակատ, բայց մի քանի օր անց՝ հոկտեմբերի 3-4-ից հետո, երբ արհեստականորեն ստեղծված խուճապը, թե՝ զինվորներն ու կամավորականներն անտեր են, անզեն են և այլն, հասավ թիկունք, մարդիկ մտքափոխվեցին՝ հրաժարվեցին մեկնել մարտի դաշտ։ Հարավային ուղղությամբ, այո, պարտության հիմնական պատճառը եղել է զինվորին ու կամավորականին հոգեբանորեն կոտրելը։ Պետք է թափանցիկ, բաց ու բազմակողմանի հետաքննություն իրականացվի, պետք է բացահայտվեն այդ հակապետական ուժերը, ժողովուրդը պետք է իմանա՝ ովքեր են եղել, ում կողմից են ուղղորդվել։ Դա մեկ-երկու հոգու խնդիր չէր կարող լինել, դա կազմակերպված գործողություն էր, որը, հակված եմ կարծել, ուղղորդվել է թշնամու կողմից։ Իրենք օգնեցին թշնամուն իրենց գործողություններով, թե չէ՝ հայ զինվորը, հայ զինականը չի պարտվել։ Մենք պարտվել ենք մեր ներքին տականքին, որին քննությամբ պետք է բացահայտենք։ Եվ մինչև չթոթափենք մեր ներքին արատները՝ դավաճանությունը, հայրենադավությունը, առաջ չենք կարող շարժվել»»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
952 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան