1003 դիտում
14:23 17-03-2023
Կատալոնիայի խորհրդարանը ԵՄ-ից պահանջում է անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի բոլոր վաճառքները
Կատալոնիայի խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում է Ադրբեջանից դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում եւ Հայաստանի հետ սահմանին, վերադառնալ հրադադարով հաստատված ստատուս քվոյին:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Խորհրդարանն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ-ի սահմանները Ադրբեջանի կողմից շարունակական խախտման կապակցությամբ, նրա ապակայունացնող գործողությունների համար:
Կոչ է անում վերականգնել խաղաղ բանակցությունները Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար,
Պահանջում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում ու շփման սահմանին, ու հատկապես պետք է զերծ մնա Հայաստանի Հանրապետության սահմանները խախտելուց եւ վերադառնա հրադադարով հաստատված ստատուս քվոյին, որը արտացոլված է 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ։ Միաժամանակ կոչ է անում կողմերին ձեռնարկել ամեն ինչ նրանց տրամադրության տակ գտնվող դիվանագիտական գործիքներով ՝ վերականգնելու խաղաղությունը։
Խորհրդարանը Եվրամիությունից պահանջում է իր լծակները օգտագործելու ՝ նախ 2020 թվականի հրադադարի համաձայնագրին վերադարձի մասին, իսկ հետո՝արդար և երկարատև խաղաղությանը հասնելու համար՝ ուղղված քայլեր անել։ Նաև պահանջում է անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի բոլոր վաճառքները։
Կոչ է անում անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին, որոնք դեռ գտնվում են Ադրբեջանում գերության մեջ։
Կարևորում է ՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից 2020 թվականի պատերազմից հետո հրադադարի համաձայնագրի կատարումը, և որ այդ գերիները միևնույն ժամանակ ստանան արդար վերաբերմունք՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան։

Նմանատիպ նյութեր
2192 դիտում
23:26 23-03-2021
Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ կալանավորներին
Այս բաժնից
610 դիտում
19:30 17-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
712 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
973 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով