Ռուս ակտիվիստը Սիրիայում հակապատերազմական պիկետ է անցկացրել
Ռուս ակտիվիստ Պոլինա Օլեյնիկովան հակապատերազմական պիկետ է անցկացրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում։ Նա կոչ է անում չմոռանալ, որ ռուսական բանակի մասնակցությամբ Սիրիայում պատերազմը շարունակվում է, և ռազմական հանցագործությունները շարունակվում են։ Գրում է «Ազատությունը»։
Օլեյնիկովայի խոսքով՝ ռուս զինծառայողները կարող են առնչված լինել Սիրիայում ռազմական հանցագործություններին։ Ակտիվիստը պահանջել է «չլռել այդ մասին, ինչպես դուք չեք լռում Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մասին»։
Պոլինա Օլեյնիկովան էկոակտիվիստ Արշակ Մակիչյանի կինն է։ Ռուսաստանում նա ակտիվիստ էր «Firdays for Future» բնապահպանական շարժման մեջ, որը պաշտպանում է գլոբալ տաքացման դեմ պայքարը: Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումն սկսելուց հետո նա բազմիցս հանդես է եկել պատերազմի դեմ և դատապարտել ռուսական իշխանությունների քաղաքականությունը։ 2022 թվականի հոկտեմբերին Մակիչյանին և նրա հարազատներին ապօրինաբար զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից։