1951 դիտում
10:17 21-03-2023
Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձնելու ծանրաձողը ՔՊ-ն գցել է ոտքին․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կուլիսներում փնթփնթում են վաղաժամ քաղաքապետի թեկնածու հռչակված Տիգրան Ավինյանի անհամբերությունից: Վերջինս պահանջում է օր առաջ իրեն Երեւանի քաղաքապետ կարգել, իսկ վերին օղակներում ամենեւին էլ նման մտադրություն չկա: Իշխանության օրակարգում շարունակում է մնալ սեպտեմբերին հերթական ընտրություններ անելը, քանի որ վստահություն չկա, որ ընտրության արդյունքում այս անգամ չեն կորցնի մայրաքաղաքային իշխանությունը»:
Իսկ թե ինչո՞ւ Հրաչյա Սարգսյանը շտապեց լքել քաղաքապետի պաշտոնը, սա էլ հերթական տուրքն էր Տիգրան Ավինյանին, որպես ապացույց եւ հոգու հանգստություն, որ ՔՊ-ն չի պատրաստվում վերջին պահին «գցել» գահավիժող վարկանիշով Ավինյանին եւ սեպտեմբերյան ընտրություններին քաղաքապետ դարձնել Հրաչյա Սարգսյանին:
Ի դեպ, Հրաչյա Սարգսյանի այսքան նվաստացումները եւ հրաժարականի հուզիչ ու առանց կսմիթների հայտարարությունը եւս ուներ իր պատճառները: Հայկ Մարությանից ազատվելու գործուն մասնակցության եւ իր բախտի բերմամբ թե պատահմամբ ձեռք բերած քաղաքապետի աթոռն այսքան հեշտությամբ լքելու համար, իհարկե, նախագահ Վահագն Խաչատուրյանն առնվազն «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ պետք է շնորհեր Հրաչյա Սարգսյանին, բայց որոշել են բավարարվել Նիկոլ Փաշինյանի կողմից գործադիրում աշխատանքի տեղավորելով:
Ընդ որում՝ սա թեթեւ ապտակ է նաեւ Տիգրան Ավինյանին, ով կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում պարծեցել էր, թե գործադիրում աշխատելու փորձառությամբ է պայմանավորված՝ քաղաքապետի փոխարեն գործադիրի նիստերին իր մասնակցությունը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5285 դիտում
18:49 22-05-2019
Ռուսաստանցի մարզիկը ծանրաձողը բարձրացնելիս ծանր վնասվածք է ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1603 դիտում
09:21 16-06-2023
Ավինյանին կհանե՞ն ընտրարշավից․ «Իրավունք»
2146 դիտում
16:10 28-11-2018
Դավիթ Շահնազարյանի՝ Տիգրան Ավինյանին ուղղված մեղադրանքներն աղերս չունեն ճշմարտության հետ. Արարատ Միրզոյան
Այս բաժնից
1015 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1288 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2575 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ