211652_close_icon
views-count29841 դիտում article-date 11:34 21-03-2023

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ 30-ամյա վարորդը Infiniti-ով բախվել է գովազդային վահանակի սյանը, այն թեքվել և փակել է ճանապարհի երթևեկելի գոտին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Ալեքսան Ալեքսանյանը իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքում Չարենցի փողոցի թիվ 59 շենքի շենքի հարևանությամբ դուրս է եկել երթևեելի գոտուց և բախվել գովազդային վահանակի երկաթե սյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Իսկ բախման հետևանքով գովազդային վահանակը թեքվել և փակել է ճանապարհի երթևեկելի գոտին։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ 

Գովազդային վահանակը իջեցնելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա, որը բերվել էր քաղաքացիների կողմից։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Եղվարդի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր