Հայաստանում արգելում են արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը
Հայաստանում արգելում են արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը։ Մարտի 21-ին ԱԺ նիստում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի 2-րդ և վերջնական ընթերցման քննարկման ժամանակ այս մասին ասաց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Պատգամավորը նշեց, որ քաղաքական մեծամասնությունը, ելնելով ֆինանսական համակարգի կայունության ապահովման անհրաժեշտությունից, ինչպես նաև աշխարհում դիտվող տնտեսական, քաղաքական և ֆինանսական անկայունություն առաջացնող ռիսկերից, մտադրություն են հայտնել ավելի վճռական պայքարել «դոլարիզացիայի», «արժույթային մտածելակերպի» դեմ և այդ համատեքստում առաջարկում են, որպեսզի արտարժութային հիպեթեքային վարկերն, ըստ էության՝ արգելվեն։
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը աջակցեց ծրագրին։ Նա կարծիք հայտնեց, որ օրենսդրական նախաձեռնությունը թույլ կտա քաղաքացիներին հետագայում խուսափել դժվարություններից։