1012 դիտում
12:54 22-03-2023
Հունաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսին
Հունաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսին։ Այս մասին Alpha հեռուստաալիքի հարցազրույցում ասել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
«Կարող եմ վստահաբար ասել, որ ընտրությունները կկայանան մայիսին։ Դրանք հուլիսին չեն լինի։ Ասել, որ ընտրությունները տեղի կունենան հուլիսին, անիմաստ կլիներ, որովհետեւ կարող է, ամենայն հավանականությամբ, կրկնակի ընտրության անհրաժեշտություն առաջանալ։ Եվ մենք չենք պատրաստվում ընտրություններն անցկացնել օգոստոսին»,- ասել է նա։
Ներկա կառավարության քառամյա մանդատը լրանում է հուլիսի 7-ին, եւ սպասվում էր, որ վարչապետն արտահերթ ընտրությունների անցկացում կհայտարարի ապրիլին։ Սակայն մարտի 1-ի գիշերը տեղի ունեցած երկաթուղային վթարը, որի հետեւանքով զոհվեց 57 մարդ, տասնյակ մարդիկ տուժեցին, հանգեցրեց «Նոր դեմոկրատիա» կառավարող աջ կենտրոնամետ կուսակցության (որը գլխավորում է Միցոտակիսը) վարկանիշի իջնելուն։
Կառավարող կուսակցությունը կարող է մայիսին ընտրությունների առաջին փուլի արդյունքներով չհավաքել մեծամասնություն խորհրդարանում, որը թույլ կտար նրան ձեւավորել ինքնուրույն կառավարություն։ Ուստի, դիտորդների կարծիքով, կպահանջվի երկրորդ փուլ, որը կարող է տեղի ունենալ հուլիսին։

Նմանատիպ նյութեր
1340 դիտում
11:47 20-09-2015
Հունաստանում մեկնարկել են խորհրդարանական արտահերթ ընտրությունները
1303 դիտում
22:15 20-05-2014
Լիբիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 25֊ին
1227 դիտում
16:38 28-08-2015
Թուրքիայում խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 1-ին
Այս բաժնից
553 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
748 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
679 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ