1057 դիտում
20:40 22-03-2023
Քանդել ենք կառուցելու նպատակով․ Սանոսյանը նշեց, որ այս տարի Գորիսի փողոցները կասֆալտապատվեն ու կսալիկապատվեն
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանկ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց՝ Գորիսի կենտրոնական փողոցները տևական ժամանակ քանդված են, ու բնակիչներն արդեն դժգոհում են, եթե մրցույթը շահած կազմակերպություն կա, ապա ինչո՞ւ աշխատանքն ավարտին չի հասցվում։
Հարցին պատասխանեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը․ «Բազմաթիվ բնակավայրերում շատ փողոցներ կան քանդված, բայց քանդել ենք՝ կառուցելու նպատակով։ Բնակիչներին խնդրում ենք համբերատար լինել։ Ասֆալտապատումից առաջ փորձում ենք հնարավոր կոմունիկացիաները փոխել, որպեսզի հետո ստիպված չլինենք նոր ասֆալտապատված ճանապարհները «կտրել»։
Սանոսյանը նշեց, որ Գորիսում երկու ծրագրով են աշխատանքներն ընթանում և բավականին խոշոր գումարների մասին է խոսվում, ջրագծերը ևս փոխվում են և հավելեց, որ այս տարվա ընթացքում Գորիսի փողոցները կասֆալտապատվեն ու կսալիկապատվեն, ինչից հետո կարծում են՝ քաղաքն այլ տեսք կստանա։
Նմանատիպ նյութեր
2166 դիտում
18:31 10-09-2019
Այս տարի առաջին անգամ Երևանը մեծ շուքով նշեց Մոսկվայի 872-ամյակին նվիրված տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
871 դիտում
17:04 04-11-2024
Վրացական զբոսաշրջային կազմակերպությունը Լոռու մարզը ներկայացնում է՝ որպես «պատմական Վրաստան»
1270 դիտում
16:29 04-11-2024
Վայոց ձորում բացահայտվել է 3.5կգ քաշով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. երկու անձ կալանավորվել է
865 դիտում
15:37 04-11-2024
Ակնկալում ենք համատեղ աշխատանք՝ ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները. Փաշինյանը՝ Սանդուին