211652_close_icon
views-count1207 դիտում article-date 12:50 23-03-2023

Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի նիստում քննարկվել է հարկայնության հարցը

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի օրակարգային հարցեր: Տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։

Ուշադրության կենտրոնում է եղել «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. նախագծման նորմեր» շինարարական նորմերի պահանջներին բարձրահարկ շենքերի համապատասխանության հարցը:

Այդ համատեքստում դիտարկվել են սահմանված հարկայնությունը գերազանցող շրջանակակապային շենքերի կառուցման համար մշակված հատուկ տեխնիկական պայմանների նախնական տարբերակները: Թեմայի շուրջ ծավալվել է մասնագիտական քննարկում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր