211652_close_icon
views-count1459 դիտում article-date 17:33 23-03-2023

Կողմերը պատրաստ չեն Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ փոխզիջումների հասնել․ Մարիա Զախարովա

ՌԴ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճով և Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության և խաղաղ գործընթացի վերսկսման կոչ է անում, հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իսկապես, մեզ մտահոգում է թշնամական հռետորաբանության աճը և Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճը, այն, որ կողմերը պատրաստ չեն Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ փոխզիջումների հասնել», - ասել է Զախարովան։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանը խաղաղ գործընթացին այլընտրանք չի տեսնում. «Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել հայտարարություններում, զսպվածություն ցուցաբերել գործողություններում, վերսկսել բանակցությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր մակարդակներում, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը, խաղաղության պայմանագրի պատրաստումը, հասարակական գործիչների, խորհրդարանականների հանդիպումների անցկացումը եւ այլն»։

Նմանատիպ նյութեր