1336 դիտում
15:51 27-03-2023
Պատասխանելով ադրբեջանցի պատվիրակին Խաժակյանը մեջբերեց 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնության 7-րդ դրույթը, որով Ադրբեջանը պարտավորվում էր երաշխավորել փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ
Դավիթ Խաժակյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 44-րդ հերթական նստաշրջանի աշխատանքներին։ Հայտնում է «Լուսանվոր Հայաստան» կուսակցությունը։
Ի թիվս բարձրացված այլ հարցերի Դավիթ Խաժակյանը պատասխանեց Ադրբեջանի պատվիրակ Հումբաթ Հուսեյնովի կեղծ քարոզչական թեզերին, ով ներկայացնում է «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունը։ Հուսեյնովը, համապատասխան Ադրբեջանի պետական քարոզչական նոր թեզերին, խոսում էր անցյալում իբրև թե Հայաստանից տեղահանված անձանց իրավունքների մասին։
Դավիթ Խաժակյանը պատասխանելով Հուսեյնովին նախ մեջբերեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնության 7-րդ դրույթը, որով Ադրբեջանը պարտավորվում էր երաշխավորել ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ։ Խաժակյանը նշեց, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է կատարել այս պարտավորությունը, և հրաժարվում է վերադարձնել փախստականներին Շուշի, Հադրութ և այլ շրջաններ։ Խաժակյանը խոսեց նաև Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման մասին և հորդորեց ադրբեջանցի պատվիրակներին՝ խոսել իրենց նախագահի հետ և հորդորել իրականացնել բոլոր այն պարտավորությունները, որոնք նոյեմբերի 9-ից ստանձնել է ադրբեջանական կողմը, ինչպես նաև ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
22199 դիտում
10:55 18-02-2018
ՀՀ նախագահը ադրբեջանցի պատվիրակին հիշեցրեց, թե որքան կարճ է իր ժողովրդի պատմությունը և որքան երկար Երևանինը
2182 դիտում
14:37 29-06-2014
Ադրբեջանը «բացատրել է», որ ֆրանսիացի պատվիրակին այցագիր չի տրամադրել Արցախ այցելելու պատճառով
Այս բաժնից
466 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
502 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1108 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN