Սաակաշվիլիին մրցանակ շնորհելուց հետո Վրաստանում Նորվեգիայի դեսպանին կանչել են ԱԳՆ
Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան հանդիպել է Վրաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հելեն Սանդ Անդրեսենին։ Գրում է Aliq.ge-ն։
ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման շարժառիթը Միխեիլ Սաակաշվիլիին մարդու իրավունքների պաշտպանության համար Նորվեգիայի պահպանողական կուսակցության կողմից մրցանակի շնորհումն է եղել։
«Նորվեգիայի պահպանողական կուսակցության հիշյալ քայլը չի նպաստում վրացական հասարակության ապաբևեռացմանը և վիրավորական է Սաակաշվիլիի իշխանության օրոք կատարված հանցավոր արարքների զոհ դարձած քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։ Հանդիպման ժամանակ դեսպանը նշել է, որ պարգևատրումը չի ներկայացնում Նորվեգիայի կառավարության դիրքորոշումը և կոնկրետ քաղաքական կուսակցության նախաձեռնություն է»,- նշված է ԱԳՆ-ի տրամադրած տեղեկության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի պարգևատրման կապակցությամբ Թբիլիսիում բողոքի ցույց է անցկացվել Նորվեգիայի դեսպանատան մոտ։