211652_close_icon
views-count1669 դիտում article-date 23:32 29-03-2023

Քալանթարյանը «ստոր քայլ» է որակել Մելիքբեկյանի արարքը՝ տալով անհեթեթ մեղադրանքի պատասխանը․ oragir.news

Օրագիր․News-ը գրում է․ «ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն օրերս հյուրընկալվել է Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հաղորդմանը։ Ֆեդերացիայի նախագահը Թուրքիայի հավաքականի դեմ հանդիպման նախօրեին վտանգավոր մտքեր արտաբերեց․ «Հանրային հեռուստաընկերության եթերով վերջերս արտահայտություն հնչեց՝ հավանական է ՀՖՖ- Փյունիկ լարված հարաբերությունների պատճառով խորհուրդ ենք տվել հավաքական չհրավիրել «Փյունիկի» ֆուտբոլիստին․․․ ես չգիտեմ՝ այս ամենը օգնում է Հայաստանի, թե Թուրքիայի հավաքականին։ Ես կարծում եմ՝ ավելի շատ օգնում է Թուրքիայի հավաքականին»։

ՀՖՖ նախագահը ի նկատի ուներ «Խաղից դուրս Էդուարդ Քալանթարյանի հետ» հաղորդման հեղինակ և վարող Էդուարդ Քալանթարյանի հնչեցրած դիտարկմանը։

Էդուարդ Քալանթարյանը կատարել է իր պրոֆեսիոնալ աշխատանքը՝ անդրադառնալով այս կամ այն ֆուտբոլիստի՝ հավաքական չհրավիրվելուն։ Տարօրինակ է, որ ֆեդերացիայի ներկայիս նախագահը և փոխնախագահը նախկին սպորտային լրագրողներ են և ժամանակին (երևի) պատկերացնում էին՝ ինչպես պետք է աշխատել օրինակ՝ Թուրքիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ։ ՀՖՖ ներկայիս փոխնախագահը նույնիսկ իր որակմամբ «ջախջախիչ» հոդվածներ էր գրում՝ փորձելով որակումներ տալ մարզական լրագրողների աշխատանքին։ Հղումը՝ այստեղ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր