1072 դիտում
10:03 30-03-2023
Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախում, չնայած դեկտեմբերի 12-ից սկսված շրջափակման հետեւանքով առաջացած լրջագույն մարտահրավերներին, նաեւ բնակիչներն են կանգնում սոցիալական խնդիրների առջեւ:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ որոշ ապրանքների մասով ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ են եղել: Բանն այն է, որ շրջափակված Արցախում տարբեր ապրանքների գները մեծ չափով աճել են, ինչը պայմանավորված էր ապրանքների մատակարարման դժվարություններով, ստվերային երեւույթներով ու գների վերահսկողության խնդիրներով:
Դրանից հետո Արցախի կառավարությունը գների վերեւի շեմ էր հաստատել առանձին որոշմամբ՝ պարտավորեցնելով խանութներին հաստատված գներից բարձր գնով չվաճառել ստացված ապրանքները: Պարզվում է նաեւ, որ այս ընթացքում փակ հետաքննություններ ու գործողություններ են կատարվել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի անմիջական համակարգմամբ, որոնց արդյունքում հնարավոր է եղել բացահայտել ու կանխել ստվերային մատակարարման խոշոր դեպքեր: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ մի քանի օր առաջ Ստեփանակերտում առգրավվել է մասնավոր տնտեսվարողի կողմից խաղաղապահների միջոցով ստվերային կերպով բերած երկու կամազ ապրանք՝ տասնյակ միլիոն դրամ արժողությամբ, որոնց փոխարեն պետք է տեղափոխվեին կառավարության կողմից նախատեսված ապրանքներ: Դրանից հետո էլ կանխել են կրկին պետության նախատեսած ապրանքների փոխարեն Գորիսից երկու կամազ ապրանքի ստվերային տեղափոխությունը:
Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ում էին պատկանում առաջին բացահայտված ապրանքները, բայց, ըստ ստացած տեղեկությունների, երկրորդ դեպքը կապված է եղել Արցախում վատահամբավ Գագիկ Սարգսյանի (Սպեցնազի Գագո) անվան հետ, ում արդեն բեռնված ապրանքներն էլ նախքան Գորիսից դուրս գալը տեղում թափել է տվել պետական նախարարը՝ պետության համար կարեւոր ապրանքներ տեղափոխելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Ասում են նաեւ, որ որոշ պաշտոնյաներ ընդգրկված են եղել այդ ստվերային գործընթացներում, որոնց մասով լրացուցիչ ստուգումներ են կատարվում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
15440 դիտում
09:56 06-06-2017
Զինվորական կոչումներ՝ կեղծ դիպլոմներով․ աղմկահարույց բացահայտումներ. «Ժողովուրդ»
14725 դիտում
10:10 22-05-2018
Առաջիկայում սպասվում են լուրջ կոռուպցիոն բացահայտումներ և աղմկահարույց ձերբակալություններ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
694 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
778 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1180 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ