211652_close_icon
views-count1678 դիտում article-date 13:03 03-04-2023

Մինչև ապրիլի 15-ը շահագործման կհանձնվեն շուրջ 40 նոր ներկրված ավտոբուս, մայիսի սկզբին՝ ևս 110 ավտոբուս

Ապրիլի 12-15-ը նախատեսվում է շահագործել 67 համարի երթուղին, որը միմյանց կկապի Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանները (սկիզբը՝ Ներքին Չարբախ, վերջնակետը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն), երթուղին կանցնի նոր կառուցված՝ Շիրակ-Բաբաջանյան կամուրջով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

Վերջինս նշեց, որ նախատեսվում է շահագործման հանձնել նաև հ.40 երթուղին, որն իրար կկապի Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, հ.1 հիմնական երթուղին՝ բարձր դասի 18 հատ 12-մետրանոց ավտոբուսներով, որոնք իրար կկապեն Աջափնյակ, Կոնտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:

««Ժոնգ տոնգ» մակնիշի 18 ավտոբուսներով կսպասարկվեն հ.58 երթուղին, որը նույնպես կունենա ուղեգծի որոշակի փոփոխություն, կանցնի նաև գեներալ Նվեր Սաֆարյան փողոցով, միմյանց կկապի Ավան-Առինջ, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջանները: 4 նոր շարժակազմով կհամալրվի հ.97 երթուղին, որի վերջնակետը կերկարացվի մինչև Նուբարաշեն վարչական շրջան: Հ.22 երթուղու շարժակազմը ևս կհամալրվի, Սիլիկյան թաղամասում կիրականացվի երթուղու փոփոխություն՝ ներառելով Սիլիկյան 5-րդ, 12-րդ և 4-րդ փողոցները: Հ.38 երթուղում ևս շարժակազմի փոփոխություն կիրականացվի՝ փոքր դասի ավտոբուսներին կփոխարինեն միջին դասի ավտոբուսները, ինչը կբարելավի ներկայի իրավիճակը: Մինչև ապրիլի 15-ը, ըստ նախատեսվածի, շահագործման կհանձնվեն նոր ներկրված ավտոբուսներից շուրջ 40-ը:
Մայիսի սկզբից նախատեսվում է նոր ավտոբուսներով փոխարինել հ.18, հ.13 միկրոավտոբուսային, հ.47, հ.9, հ.53, հ.54, հ.21 երթուղիները»,-նշեց նա:

Ըստ Սարգսյանի՝ ապրիլ, մայիս, հունիս ամիսներին գործող «Ժոնգ տոնգ» ավտոբուսային հ.13, 15, 16, 20, 23, 28, 30 և 97 երթուղիներում կիրականացվեն շարժակազմների համալրում՝ 20-25 ավտոբուսներով:

Մայիսի սկզբից նախատեսվում է շահագործման հանձնել ևս 110 ավտոբուս:

Նմանատիպ նյութեր