883 դիտում
16:58 03-04-2023
Գրիգոր Մինասյանը և Կավիտա Բելանին քննարկել են փախստականների իրավական պաշտպանության, ապաստանի տրամադրման հարցեր
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Կավիտա Բելանիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում փախստականների իրավական պաշտպանության, ապաստանի տրամադրման և համապատասխան դատական գործերի քննության վերաբերյալ հարցեր։ Տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը։
Կողմերը կարևորել են արդարադատության ոլորտի ընթացիկ բոլոր բարեփոխումներում փախստականներին և ապաստան հայցողներին առնչվող դրույթների պատշաճ ներառումը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատավորների մասնագիտացման, հանրային պաշտպանների և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կարողությունների զարգացման անհրաժեշտությանը։
Նախարարը և Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը պայմանավորվել են համագործակցությունն առավել զարգացնել՝ ի շահ ոլորտում առկա մի շարք խնդիրների լուծման և փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության:
Այս համատեքստում կարևորվել են նախանշված համագործակցության ուղղությունների համակարգման և դրանք առավել նպատակային ու արդյունավետ դարձնելու առաջնահերթությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել համատեղ կլոր սեղան-քննարկում՝ փախստականների և ապաստանի հայցողների հարցերում ներգրավված բոլոր պետական կառավարման մարմինների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
967 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
844 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
745 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին