211652_close_icon
views-count1144 դիտում article-date 13:26 05-04-2023

ԵՄ-ն կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը Զատկից հետո. Politico

Եվրամիությունը կաթոլիկական Զատկից հետո կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթի եվրոպական պարբերականը։

Խորհրդակցությունների նոր փուլը նախատեսվում է անցկացնել Եվրահանձնաժողովի եւ ԵՄ-ի դեսպանների միջեւ «Զատկվա հանգստյան օրերից անմիջապես հետո», թերթին ասել են երեք եվրապատգամավորներ։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթն ուղղված կլինի դրանց շրջանցման տարբեր մեթոդներին դիմակայելուն։

Այս շաբաթ Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ ԵՄ-ի երկրներն ուսումնասիրում են «Ռոսատոմի» եւ Եվրոպայում ռուսական ատոմային սեկտորի դեմ պատժամիջոցներ մտցնելը՝ պայմանով, որ Հունգարիայի համար բացառություններ կարվեն։ Բուդապեշտն անցած տարի նույն կերպ իրավունք էր ստացել շարունակելու ռուսական խողովակաշարային նավթի գնումը, մինչդեռ ԵՄ-ի մյուս երկրներում դրա վրա էմբարգո է դրված, որն ուժի մեջ է մտել 2022թ. դեկտեմբերի 5-ին։

ԵՄ-ն չի կարողացել «Ռոսատոմի» դեմ պատժամիջոցները ներառել 10-րդ փաթեթում, որը մտցվել է փետրվարի 25-ին, Հունգարիայի դիմակայության պատճառով։

Նմանատիպ նյութեր