211652_close_icon
views-count811 դիտում article-date 23:29 05-04-2023

Քննարկվել են ռուս խաղաղապահների հետ համագործակցության ուղղությունները. Արցախում խորհրդակցություն է տեղի ունեցել

Այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի նորանշանակ ղեկավարի և աշխատակազմի աշխատողների մասնակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Քննարկվել են խաղաղապահների հետ համագործակցության ուղղությունները, աշխատանքի կազմակերպման եղանակները, Կենտրոնի իրավասությանը վերաբերող հարցերի կապակցությամբ որոշումներ ընդունելու սկզբունքներն ու մոտեցումները, գործունեությունը իրավական կարգավորման ենթարկելու հետ կապված հարցերը:

Նմանատիպ նյութեր