877 դիտում
11:51 06-04-2023
Լավրովն այսօր մեկնում է Թուրքիա․ քննարկելու են «3+3»-ը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր և վաղը աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում՝ իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով: Գրում է «Ազատությունը»։
Ինչպես սպասվում է, թուրքական կողմի հետ շփումներում ի թիվս այլ հարցերի կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը:
Ինչպես նշել են այցի նախօրեին Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում, նախատեսվում է «մանրամասն մշակել Անդրկովկասում համագործակցության խորացման հարցերը», այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնման: Սպասվում է, որ կքննարկվի նաև «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպման հնարավորությունը:
«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։

Նմանատիպ նյութեր
1762 դիտում
22:42 01-03-2014
Տիմոշենկոն Մոսկվա է մեկնում՝ քննարկելու Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը
1264 դիտում
15:58 09-12-2015
Լավրովը Իտալիա է մեկնում՝ քննարկելու ԻՊ-ի դեմ պայքարում հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծումը
2315 դիտում
13:54 26-07-2021
Էկոնոմիկայի փոխնարարն ու նախարարի խորհրդականը մեկնում են Իրան՝ քննարկելու են համագործակցության ընդլայնման հարցը
Այս բաժնից
949 դիտում
19:53 15-01-2025
Բելառուսը նախատեսում է ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ դառնալ
1015 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել