862 դիտում
15:13 06-04-2023
Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին. խորհրդակցություններ Հայաստանի և Դանիայի ԱԳՆ-ների միջև
Ապրիլի 5-ին Կոպենհագենում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, դանիականը՝ ԱԳՆ քաղաքական տնօրեն Անդերս Թանգ Ֆրիբորգը: Հայտնում է ԱԳՆ-ն։
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-դանիական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, ընդգծել բարձրաստիճան քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը: Հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկմանը և Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացներին։
Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Կարևորվել է նաև բազմակողմ հարթակներում շարունակական համագործակցությունը:
ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային բարդ իրավիճակը և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերը։
Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, այդ թվում՝ վերջին շրջանի, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամին՝ նշել է, որ Ադրբեջանի քայլերը միտված են խաթարելու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը: Այս համատեքստում Արա Մարգարյանը կարևորել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացումը և ընդգծել Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը:

Նմանատիպ նյութեր
1063 դիտում
17:32 12-07-2024
Անդրադարձ է կատարվել նաև պարեկների բարեվարքությանը. Վահե Ղազարյանը Սյունիքում խորհրդակցություններ է անցկացրել
Այս բաժնից
550 դիտում
14:13 26-10-2024
ՌԴ Լիպեցկի մարզում գաղութից փախել է վեց բանտարկյալ
553 դիտում
12:30 26-10-2024
Ադրբեջանի բնակչությունը կարող է ավելացված լինել 1,5 մլն-ով
475 դիտում
12:03 26-10-2024
Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրությունների մասին. երեկոյան մենք հաղթող կլինենք