211652_close_icon
views-count979 դիտում article-date 23:06 19-01-2024

Անդրադարձ է կատարվել Հայաստան-ՄԱԿ Համատեղ ղեկավար կոմիտեին, Գործընկերության շրջանակի իրականացմանը և UN INFO հարթակին

Երեկ սկիզբ դրվեց ՀՀ կառավարության հետ մեր գործընկերության կարևորագույն փուլին. մեկնարկեց «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» (Գործընկերության շրջանակ) փաստաթղթով սահմանված Ծրագրային խմբերի նախագահությունը։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ 

Միջոցառումն առաջին քայլն է 2023 թվականի նոյեմբերի վերջից գործող Համատեղ ղեկավար կոմիտեի որոշումների իրականացման տեսանկյունից և նշանակում է համագործակցության և քայլերի ներդաշնակեցման նոր փուլ՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուի և ՀՀ ԱԳՆ ՄԱԿ-ի և կայուն զարգացման բաժնի պետ Դավիթ Մանուկյանի համանախագահությամբ կայացած Ծրագրային խմբերի համակարգողների մեկնարկային հանդիպումը միավորեց նախարարությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, որոնք Գործընկերության շրջանակի վերահսկման և իրականացման համար մշակված ութ Ծրագրային խմբերի համանախագահներն են:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ՄԱԿ Համատեղ ղեկավար կոմիտեին, Գործընկերության շրջանակի իրականացմանը և UN INFO հարթակին՝ որպես ՄԱԿ-ի հաշվետվողականություն և թափանցիկություն գործիք ինչպես կառավարության, այնպես էլ հանրության լայն շերտերի հանդեպ:

Քննարկվել են նաև Հայաստան-Միավորված ազգերի կազմակերպության համագործակցության հեռանկարները՝ խթանելու համատեղ գործողությունները ի շահ Հայաստանի ժողովրդի:

Նմանատիպ նյութեր