1297 դիտում
20:13 08-04-2023
Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը սաղմոսով շնորհավորեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը կրկին սաղմոսով շնորհավորեց՝ այս անգամ 139-րդ:
«Այսուհետեւ՝ սաղմոս Դավթի Ազատի՛ր ինձ, Տեր, չար մարդուց, անիրավ մարդուց փրկի՛ր ինձ: Իրենց սրտում նրանք անօրինություն խորհեցին, եւ գիշեր-ցերեկ պատերազմի պատրաստվեցին: Օձի պես սրեցին լեզուներն իրենց, եւ նրանց շրթների տակ թույն կար իժի: Պահպանի՛ր ինձ, Տեր, մեղավորի ձեռքից, եւ չար մարդուց փրկի՛ր ինձ. նրանք խորհեցին խափանել ընթացքն իմ: Ամբարտավաններն իրենց որոգայթը թաքցրին ինձնից, թակարդի լարեր ձգեցին ոտքերիս առջեւ, եւ իմ շավղի շուրջը գայթակղություններ դրին:
Ասացի. «Դու իմ Տեր Աստվածն ես, ակա՛նջ դիր, Տեր, աղոթքիս ձայնին»: Տեր, Տեր, իմ փրկության զորություն, գլխիս հովանի՛ն պատերազմի մեջ: Մի՛ մատնիր ինձ, Տեր, մեղավորների կամքին, որոնք նենգամտեցին իմ դեմ: Ինձ երեսի վրա մի՛ թող, որ նրանք երբեք չբարձրանան, եւ նրանց մտադրությունները չկատարեն: Թող նրանց կատարածի վախճանն այս լինի. իրենց շրթունքների վաստակը թող ծածկի նրանց:
Դու նրանց վրա կրակի կայծեր թափի՛ր ու կործանի՛ր նրանց, որ տառապանքներից չկարողանան փրկվել: Չարալեզու մարդը հաջողություն չի ունենա երկրի վրա. մեղավոր մարդուն իր չարագործությունները կորսյան կմատնեն: Գիտեմ, Տեր, որ դու աղքատին արդար դատաստան ես անում եւ տնանկի իրավունքն ես պաշտպանում: Արդարները գոհություն պիտի մատուցեն քո անվանը, ուղղամիտները պիտի բնակվեն քո դիմաց»,- ասվում է սաղմոսում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2107 դիտում
19:35 16-04-2022
Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 22-րդ Սաղմոսով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1123 դիտում
17:46 30-03-2024
Դատ արա ինձ Տեր, քանզի անբասիր ընթացա․ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է սաղմոսով
3262 դիտում
19:06 05-01-2022
Քրիստոս Ծնավ և Յայտնեցավ. Նիկոլ Փաշինյանը սաղմոսով է շնորհավորել Սուրբ ծնունդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին