211652_close_icon
views-count1024 դիտում article-date 15:29 09-04-2023

Չեխիայում 95 քրեական գործ է հարուցվել Ռուսաստանին պաշտպանողների դեմ

Չեխիայում 2022 թ․ փետրվարից 95 քրեական գործ է հարուցված Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները պաշտպանող անձանց նկատմամբ, հաղորդում է չեխական  Irozhlas.cz-ը։

«Ներխուժման սկզբից մենք 95 քրեական վարույթ ենք նախաձեռնել։ Այդ դեպքերում մենք իսկապես գիտենք, որ հանցագործություն է կատարվել», հայտնել է չեխական ոստիկանության մամուլի քարտուղար Օնդրժեյ Մորավչիկը։

Ընդ որում, ըստ նրա, 67 գործով արդեն մեղադրանք է ներկայացված։

Ուկրաինայի հետ կապված գործողությունների իրավական որակավորումը տարբեր է։ «Դա, օրինակ հարձակումներն են մարդկության վրա, մարդու իրավունքների և ազատությունների ճնշմանն ուղղված շարժումների պաշտպանությունն ու առաջ տանելը»,- նշել է նա։

Այնուհետև ոստիկանությունը գործն ուղարկում է դատախազություն մեղադրական դատավճիռ կայացնելու առաջարկով։ Սակայն, ինչպես ավելացնում է մամուլի քարտուղարը, այդ պատճառով ոստիկանությունը սովորաբար  չի իմանում այդ քրեական վարույթների արդյունքները։

Նմանատիպ նյութեր