928 դիտում
16:16 10-04-2023
Ֆիլիպինները և ԱՄՆ-ն կանցկացնեն իրենց պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժությունները
Ապրիլի 11-ից Ֆիլիպիններն ու ԱՄՆ-ը Չինաստանի ռազմական ակտիվության ֆոնին Թայվանի նեղուցում կանցկացնեն երկու երկրների պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժությունները: Այդ մասին տեղեկացնում է tass.ru-ն:
Զորավարժություններում գործի կդրվի ավելի քան 17 հազար զինծառայող` 5 հազար ֆիլիպինցի, 12 հազար ամերիկացի և 111 ավստրալիացի։ Նշվում է, որ ըստ The Star թերթի՝ այս տարի մասնակիցների թիվը գրեթե կրկնակի ավելի է, քան նախորդ տարի: Վարժանքները կընդգրկեն մեծ տարածք։ Թերթն ընդգծում է, որ ամերիկա-ֆիլիպինյան զորաշարժերը կանցկացվեն չինական զորաշարժերի ավարտից հետո։
Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակիԱրևելյան մարտական հրամանատարական գոտին ավելի վաղ հայտարարել էր, որ ՉԺՀ-ն ապրիլի 8-10-ը վարժանքներ կանցկացնի Թայվանի նեղուցում, ինչպես նաև կղզուց դեպի հյուսիս, հարավ և արևելք ընկած ջրատարածքներում։ Թայվանը շրջապատելու սցենարով զորավարժություններն անցկացվում են «Միացյալ հատու սուր» անվանման ներքո: Զուգահեռաբար պարեկություն է իրականացվում Թայվանի շուրջ։
Այս տարվա փետրվարին ԱՄՆ-ը և Ֆիլիպինները պայմանավորվածություն են ձեռք բերել ամերիկացի զինվորականների կողմից հանրապետության տարածքում գտնվող չորս նոր ռազմաբազաներ մուտքի հնարավորություն ստանալու շուրջ: Երկու երկրները երկար տարիներ համագործակցում են անվտանգության ոլորտում։ Սա ներառում է փոխադարձ պաշտպանության պայմանագիրը և 2014 թ.-ի պակտը, որոնք ամերիկյան զորքերին թույլ են տալիս տեղաշարժվել Ֆիլիպինների հինգ ռազմաբազաների տարածքով, այդ թվում՝ վիճելի ջրատարածքների մերձակայքով: Պակտի ընդլայնումից հետո Միացյալ Նահանգներն ստացել են, ընդհանուր առմամբ, առնվազն ինը ռազմաբազա մուտքի հնարավորություն:

Նմանատիպ նյութեր
5539 դիտում
11:36 25-04-2017
Հյուսիսային Կորեան անցկացրել է իր պատմության մեջ ամենախոշոր հրետանային զորավարժությունները
2418 դիտում
10:38 06-03-2016
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժանքները կիրականացնեն
23382 դիտում
09:34 04-12-2017
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժություններն են սկսում
Այս բաժնից
439 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1048 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
724 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել