976 դիտում
16:37 14-04-2023
Հնդկաստանում առաջին անգամ կառուցվել է մետրոյի ստորջրյա թունել
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կառուցվել է մետրոյի առաջին ստորջրյա թունելը, որի փորձարկումը բարեհաջող է անցել: Հաղորդում է CNN-ը:
Մետրոյի գնացքը ստորջրյա թունելով անցել է ապրիլի 12-ին: Կալկաթայի մետրոյի նորագույն գիծը, որը նախատեսվում է հանրության առաջ բացել նոյեմբերին, անցնում է քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող Հուգլի գետի տակով: Ստորջրյա թունելի երկարությունը 32 մետր է:
«Սա պատմական պահ է: Սա հեղափոխական քայլ է Կալկաթայի և դրա արվարձանների բնակիչներին ժամանակակից տրանսպորտային համակարգով ապահովելու համար», - ասվում է Կալկաթայի մետրոյի համակարգի հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր տնօրեն Կաուսիկ Միտրայի հայտարարության մեջ:
Ըստ CNN-ի՝ գիծը կմիացնի մետրոյի՝ նոր կառուցվող Howrah Maidan կայարանը և գետի հակառակ կողմում գտնվող Esplanade կայարանը՝ անցնելով 520 մետր ընդամենը 45 վայրկյանում: Բացվելուց հետո Howrah Maidan-ը կլինի մետրոյի ամենախոր կայարանը Հնդկաստանում:
Երբ գնացքը բարեհաջող կերպով անցել է փորձարկումը, նոր թունելն ու գնացքը օրհնելու համար պաշտոնյաները պուջա՝ հինդուական կրոնական ծես են անցկացրել, որը պետք է հաջողություն բերի: Գնացքավարի խցիկում շաղ են տվել վառ նարնջագույն զաֆրանի ծաղիկներ, իսկ աշխատակիցներից մեկը կոկոս է կոտրել:
Կալկաթան Հնդկաստանի առաջին քաղաքն է, որտեղ մետրո է կառուցվել:

Նմանատիպ նյութեր
2013 դիտում
18:55 01-01-2015
Հնդկաստանում 500 զուգարան է կառուցվել
Այս բաժնից
910 դիտում
19:53 15-01-2025
Բելառուսը նախատեսում է ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ դառնալ
976 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել