211652_close_icon
views-count2357 դիտում article-date 23:40 01-07-2022

Հետսովետական շրջանում առաջին անգամ Երևանում կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված․ քաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հետսովետական շրջանում առաջին անգամ Երևանում կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված։

«Համար 2 տրոլեյբուսային երթուղու (երկարությունը՝ 1,1 կմ)՝ մինչև Հովիկ Հայրապետյանի անվան ձիարշավարան ուղեհատվածն ամբողջությամբ պատրաստ է. այն ներառում է Շիրակի փողոցի՝ Արտաշեսյանից մինչև «Կլայկ» առևտրի կենտրոնի հատվածը, և շուտով կհանձնվի շահագործման։

Նշեմ նաև, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է 15 նոր տրոլեյբուսների ձեռքբերման մրցույթ, որի հայտերի բացումը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 25-ին»,– ասվում է գրառման մեջ։
 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր