832 դիտում
20:17 14-04-2023
Առաջին եռամսյակում Ստեփանակերտի բյուջեի ընդհանուր մուտքերը կազմել են 314288.2 հազար դրամ, կատարողականը՝ 71.5%
Այսօր կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ:
Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ ավագանին ի գիտություն ընդունեց քաղաքային համայնքի 2023թ. բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին հաղորդումը: Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր մուտքերը կազմել են 314288.2 հազար դրամ, կատարողականը՝ 71.5%: Դրա 16.6%-ը կազմել են սեփական եկամուտները՝ 44% կատարողականով, իսկ 83.4%-ը՝ պետական բյուջեից տրամադրվող դոտացիան՝ 81.7% կատարողականով: Այլ եկամուտների գծով մուտքագրվել է նախատեսվածի 18.8%-ը:
Հաջորդիվ քննարկվեցին և հաստատվեցին նաև օրակարգի մյուս հարցերի վերաբերյալ որոշումները, որոնք առնչվում էին փոխադրամիջոցի, շինության գծով արտոնություններ տալուն և այլն:
Նիստի ավարտին քաղաքապետի նախաձեռնությամբ արծարծվեցին համաքաղաքային որոշ խնդիրներ: Ներկաները մտքեր փոխանակեցին դրանց լուծման տարբերակների շուրջ», - ասվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր
966 դիտում
15:31 09-01-2023
Երևանի բյուջեի սեփական եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 35 մլրդ 355 մլն դրամ
931 դիտում
18:16 06-07-2015
Երևան քաղաքի բյուջեի առաջին կիսամյակի կատարողականը կազմել է 103 տոկոս
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»