211652_close_icon
views-count853 դիտում article-date 23:01 14-04-2023

Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է, ինչու՞ են զոհվում ադրբեջանցի ու հայ զինվորները. Ալեն Սիմոնյան

Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում, ինչու՞ մինչև հիմա չեն վերադարձել 33 հայ ռազմագերիները, ի՞նչ է նշանակում ռազմագերիներ պահել, ինչու՞ է փակ Լաչինի միջանցքը, սրա մասին հայկական կողմը չի հայտարարում, սրա մասին հայտարարում են միջազգային կազմակերպությունները, սրա մասին հայտարարում են շատ երկրներ և անում են հասցեական հայտարարություններ։

Սանկտ Պետերբուրգում ճեպազրույցի ժամանակ արձագանքելով Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող մեղադրանքներին՝ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք առաջարկում ենք հետ քաշել զորքերը սահմանից, ինչու՞ ադրբեջանական կողմը չի համաձայնում հետ քաշել զորքերը, եթե հաղթել է պատերազմում։ Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է, ինչու՞ են զոհվում ադրբեջանցի ու հայ զինվորները։ Կամ հարցը փակված չէ, կամ ադրբեջանցի զինվորները զոհվում են, ցավոք, անհասկանալի է, թե ինչի համար»,-ասել է Սիմոնյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը տարածքային ոչ մի պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ, մինչդեռ ադրբեջանական կողմը՝ միշտ ունի և դա հնչեցնում է ամենաբարձր մակարդակով։

«Եվ, վերջիվերջո, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու՞ մինչև հիմա Ադրբեջանը չի ստորագրել ռուս խաղաղապահների մանդատը»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Նմանատիպ նյութեր