940 դիտում
23:50 17-04-2023
Մոսկվայում Հայաստանից ՌԴ կաթնամթերքի մատակարարումների շուրջ բանակցություններ են անցկացվել
Ապրիլի 17-ին Մոսկվայում հայկական կողմի նախաձեռնությամբ բանակցություններ են տեղի ունեցել Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի և ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի միջև՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը։
«Ավելի վաղ ծառայությունը հայտնել էր, որ ստուգման արդյունքներով Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարման նկատմամբ պետական վերահսկողության անբավարար մակարդակ է հայտնաբերվել։ Արդյունքում, Ռոսսելխոզնադզորը դիմել է հանրապետության անասնաբուժական ծառայությանը՝ երկիր կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով։
Արմեն Հայրապետյանը հայտնեց, որ ուշադիր ուսումնասիրել է Ռոսսելխոզնադզորի ստուգման հաշվետվությունը, որտեղ բացահայտվել են մի շարք կրիտիկական խնդիրներ՝ Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը վերահսկելու հարցում։
Վերահսկողության համակարգի թերությունները հայկական ընկերություններին թույլ են տվել արտահանել իրանական հումքից պատրաստված արտադրանք, որոնք Ռուսաստանի հետ առևտրի թույտվություն չունեն։ Արդյունքում՝ 2022 թվականին Հայաստանը 10 անգամ ավելացրել է ձեթի մատակարարումները։ Նման սխեմաները խաթարում են մրցակցային միջավայրը ոչ միայն ռուսական շուկայում, այլև անհավասարակշռություն են մտցնում ԵԱՏՄ տնտեսական գործունեության մեջ։
Սերգեյ Դանկվերտն ընդգծել է, որ Ռուսաստանը լիովին ապահովված է կաթնամթերքով, որն արտադրվում է երկրի բոլոր մարզերում և արտահանվում արտաքին շուկաներ, և կարող է շահագրգռված լինել հայկական խոհանոցի համար ավանդական և բացառապես հայկական հումքից պատրաստված իսկական արտադրանք ձեռք բերելով։
Ստեղծված իրավիճակը կարգավորելու և գերատեսչությունների միջև վստահության նախկին մակարդակը վերականգնելու նպատակով կողմերը պայմանավորվել են փուլային աշխատանքներ իրականացնել։ Հայաստանը կստուգի իր՝ կաթ վերամշակող ընկերությունները և Ծառայությանը կուղարկի այն ձեռնարկությունների ցուցակները, որոնք կարող են բավարարել ռուսական պահանջները։ Ռոսսելխոզնադզորը կստուգի դրանք և արդյունքների հիման վրա Ռուսաստանի հետ առևտրի մեջ մտնելու մասին որոշում կկայացնի»,- ասվում է զեկույցում։

Նմանատիպ նյութեր
1046 դիտում
13:31 26-09-2014
Ինքնահռչակ ԼԺՀ-ը գազի մատակարարումների շուրջ պայմանավորվել է Ռուսաստանի հետ
919 դիտում
17:47 29-03-2023
Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանման հետ կապված ՍԱՏՄ-ն հայտարարություն է տարածել
Այս բաժնից
961 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
1042 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի