211652_close_icon
views-count20371 դիտում article-date 12:40 18-04-2023

Շենգավիթի թաղապետը ապացուցեց, որ կանգնած է բնակչի թիկունքին․ 3 ժամվա ընթացքում կեղտով լցված դիտահորերը, որոնք տարածում էին գարշահոտություն, «Վեոլիա Ջրի» հետ համատեղ մաքրեցին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 18-ին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հերթական անգամ գործով ապացուցեց, որ հավատարիմ է այն սկզբունքներին, որ իր ղեկավարած վարչական շրջանի բնակիչը ամեն պահի պետք է զգա, որ վարչական շրջանի ղեկավարն ու իր աշխատակազմը կանգնած են բնակչի թիկունքին։ 

Այսօր, վաղ առավոտվանից Ռ․ Մկրտչյանի հանձնարարականով՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակից Արմեն Հունանյանը և «Վեոլիա Ջուր» ընկերության Շենգավիթի մասնաճյուղի աշխատակիցները հատուկ տեխնիակայի միջոցով, այդ թվում՝ փչող սարքի օգտագործմամբ, վերին Չարբախի Տիմիրյազևի փողոցում կարողացան 3 ժամվա ընթացքում բացել 3 խցանված դիտահորերը, որոնք խցանվել էին կեղտով ու տարածքում տիրում էր գարշահոտություն։

Երեկ այդ մասին տեղեկացել էր վարչական շրջանի ղեկավարը, ու քանի որ օրն արդեն մթնում էր, նրա հանձնարարականով՝ այսօր օպերատիվորեն՝ թաղապետարանի աշխատակիցներն ու «Վեոլիա Ջրի» ներկայացուցիչները գործը գլուխ բերեցին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, բնակիչներն ասում էին․ «Ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր թաղապետին, թաղապետարանի կոմունալ բաժնին, «Վեոլիա Ջրի» Շենգավիթի մասնաճյուղի աշխատակիցներին, ովքեր մի քանի ժամ տանջվեցին ու խցանված դիտահորերը մաքրեցին։ Բայց իրենց կատարած աշխատանքը, ափսոս՝ ժամանակավոր է։ Պետք է խնդրենք թաղապետին, որպեսզի ինքն էլ դիմի Երևանի քաղաքապետին, ու վստահ ենք, եթե քաղաքապետարանը ու անձամբ քաղաքապետը բարի կամք դրսևորեն՝ խողովակաշարը փոխեն ու մի քիչ խոշոր տրամաչափի խողովակներ տեղադրեն, ապա տարիներով այս դիտահորերը չեն լցվի։ Հավատում ենք, որ մեր թաղապետը այդ գործը գլուխ կբերի։ Թեպետ՝ հանուն արդարության՝ դա իր լիազորությունների մեջ չի մտնում։

Կրկին շնորհակալություն ենք հայտնում Շենգավիթի թաղապետարանին ու «Վեոլիա Ջուր» ընկերությանը»։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանի ավագանու նիստերի ժամանակ Երևանի՝ առաջիկայում կայանալիք ավագանու ընտրություններին իշխանության հիմնական թեկնածու Տիգրան Ավինյանը սիրում է, կուրծք ծեծելով, հայտարարել, որ թե՛ ինքը, թե՛ վարչական շրջանների ղեկավարները այնպես են աշխատել ու շարունակելու են աշխատել, որ երևանցիները իրենց մաշկի վրա են զգալու աշխատանքների արդյունքը։

Շենգավիթ վարչական շրջանի Վերին Չարբախում կա Տիմիրյազևի փողոց։ Արդեն մի քանի տարի է՝ բնակիչները չեն կարողանում հստակ պատասխան ստանալ, թե ի վերջո՝ ո՞ր կառույցը պետք է լուծի մոտ 20-ից ավելի սեփական տների մոտ 200 բնակիչների բարձրացրած խնդիրը, որոնք առավոտից երեկո շնչում ու արտաշնչում են գարշահոտություն։ 

Դիտահորը ամբողջովին լցված է կեղտով։ Ու թե՛ նախկին, թե՛ ներկա ինշխանություններին երբևէ չի հուզել այս խնդրի օր առաջ կարգավորումը։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Երկար ու ձիգ տարների պատմություն է։ Կարելի է ասել՝ ամիսը 1-2 անգամ դիտահորերից կեղտը դուրս է գալիս ու ողողում ողջ փողոցը, տարածելով գարշահոտություն ու հակասանատիրական վիճակ։ Վեոլիա Ջուր դիմել ենք, ասում են՝ մենք չենք։ Մինչդեռ՝ բոլորս կանոնավոր վճարումները կատարում ենք։ Ստացվում է՝ փողը տալիս ենք, բայց արդյունք չկա։ Ինչպես կասեր Գագիկ Ջհանգիրյանը՝ «Վեոլիա ջուրն ուզում է հա՛մ կույս մնա, հա՛մ էլ հաճույք զգա»։ Էդ հոտի «հաճույքը» մենք չենք ուզում շնչենք։ 

Մենք նույնիսկ պատրաստ ենք Վեոլիա Ջրի ու Շենգավիթի թաղապատերանի հետ խելք-խելքի տանք՝ պրոբլեմը վերացնենք։ Իսկ պրոբլեմի վերացման համար միայն հատուկ փչող մեքենայով կեղտը հեռացնելը բավարար չէ։ Մոտավորաես 100-150 մետր երկարությամբ խողովակը պետք է փոխվի ու տեղադրվի ավելի մեծ տրամաչափի, ինչից հետո, վստահ ենք՝ երբևէ խցանում տեղի չի ունենա։

Մի քանի անգամ բնակիչներով՝ մեր ուժերով ենք այդ ամենը մաքրել։ Բայց էլի ենք ասում՝ դա հարցի լուծում չի։ Ուզում ենք հավատանք, որ գոնե այսօր-վաղը աշխատանքներ կկատարվեն, գոնե ժամանակավորապես դիտահորից դուրս եկող կեղտը կհեռացնեն»։   

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր