211652_close_icon
views-count694 դիտում article-date 14:24 18-04-2023

Եվրամիության խորհուրդը հաստատել է Ուկրաինայի՝ ԵՄ ազատ ռոումինգի գոտուն միանալը

Եվրամիության խորհուրդը աջակցել է Ուկրաինայի՝ ԵՄ ազատ ռոումինգի գոտուն միանալը։ Այսպիսով  ուկրաինացիները կկարողանան ավելի քիչ վճարել եվրոպական երկրներում ռոումինգի համար, Telegram-ում հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Միխայիլ Ֆեդորովը։

Նա նշել է, որ ԵՄ խորհուրդը «կանաչ լույս» է տվել երկկողմ համաձայնագրին։ Վերջնական որոշումը պետք է հաստատի միության առեւտրային կազմով կոմիտեն: Ուկրաինայի իշխանություններն ու օպերատորներն արդեն աշխատում են, որպեսզի մեր երկիրն ավելի արագ ինտեգրվի «առանց վիզայի ռոումինգին»:

Ֆեդորովը պարզաբանել է, որ ազատ ռոումինգի գոտուն միանալուց հետո ուկրաինացիները ավելի քիչ կվճարեն դեպի ԵՄ զանգերի համար։

«Ուկրաինացիների համար Եվրոպա հարազատներին կատարված զանգերի գները կնվազեն։ Զանգահարողները մեկ րոպեի համար 30 գրիվեն չեն վճարի։ Եվրոպայով  ճանապարհորդելիս կարիք չի լինի փոխելու նաեւ SIM քարտերը։ Բացի այդ, սպառողների իրավունքները պաշտպանվելու են ԵՄ կանոններով»,- ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ փետրվարին յոթ ուկրաինական եւ 20 եվրոպական բջջային եւ ֆիքսված կապի օպերատորներ ստորագրեցին նոր համատեղ հայտարարություն ԵՄ-ում ուկրաինացիների համար մատչելի ռոումինգ ապահովելու նպատակով ջանքերի համակարգման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր