211652_close_icon
views-count1012 դիտում article-date 12:27 20-04-2023

Արևմուտքն ԱՊՀ-ի երկրներում իրավիճակն ապակայունացնելու սադրանքներ է պատրաստում. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Արևմուտքի երկրները սադրանքներ են պատրաստում՝ ԱՊՀ տարածքում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։ Այս մասին նա ասել է tass.ru-ի հետ զրույցում։

«Այդպիսի տվյալներ, ցավոք, կան»,- ասել է Լեբեդևը՝ պատասխանելով ԱՊՀ-ում նման տեղեկության առկայության մասին հարցին։

Նրա խոսքով՝ ԱՊՀ-ի երկրներում իրավիճակն ապակայունացնելու փորձերն «ակնհայտ են և չեն թաքցվում»։

Գլխավոր քարտուղարը կարծիք է հայտնել, որ ԱՊՀ-ն դեռ կպահպանվի։ 

Նմանատիպ նյութեր