211652_close_icon
views-count1150 դիտում article-date 12:17 21-04-2023

Դա չի լինելու զբոսանք զորամասում, լինելու է նորմալ ծառայություն. Փաշինյանը՝ կանանց պարտադիր զինծառայության մասին

Մենք այս պահին քննարկում ենք մեր բանակի եւ մեր երկրի պատմության մեջ նոր էջ բացելու հարցը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթին, որով ներդրվում է իգական սեռի քաղաքացիների համար կամավորության սկզբունքով պարտադիր զինծառայության հնարավորություն: Ժամկետը 6 ամիս է:

«Սա իրականում պրոֆեսիոնալ բանակ ունենալու մեր հայեցակարգի շրջանակում է: Մենք ասում ենք՝ կանայք կամավոր կարող են զորակոչվել եւ պարտադիր 6-ամյսա ծառայություն անցնել: Այդ ծառայությունը չի լինելու զբոսանք զորամասում, լինելու է նորմալ զինծառայություն: Կլինեն մարդիկ, որ 6 ամիս անց կզորացրվեն եւ կվերադառնան քաղաքացիական կյանքի: Այդ մարդիկ կհամալրեն մեր զինված ուժերի պահեստազորը: Կլինեն մարդիկ, որոնք կցանկանան 6 ամիս անց կցանկանան անցնել պրոֆեսիոնալ ծառայության եւ կհամալրեն մեր գործող բանակը եւ կանցնեն պայմանագրային զինծառայության: Խոսքը մարտական զինծառայության մասին է»,-ասաց Փաշինյանը նա հավելեց, որ ընկալումն է պետք փոխել, որ բանակում կանայք հիմնականում կամ մեծ մասամբ սպասարկող անձնակազմի ներկայացուցիչներ են. «Ոչ, կանայք պետք է դառնան լիարժեք զինծառայության մաս»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այս փաթեթով կանայք հնարավորություն են ստանում կամավոր հիմունքներով անցնել պարտադիր զինծառայության, որի ժամկետը 6 ամիս է: Եվ լիարժեք ծառայության դեպքում իգական սեռի ներկայացուցիչները ծառայության ավարտին կստանան 1 մլն դրամ պատվովճար:

Նմանատիպ նյութեր