742 դիտում
14:57 21-04-2023
Չինաստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ճապոնական միլիտարիզմի հետ զուգորդվող տաճարին արված նվիրատվության պատճառով
Չինական կողմը բողոք է հայտնել այն առիթով, որ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ծիսական նվիրատվություն է կատարել Յասուկունի տաճարին, ուրբաթ օրվա ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Չինական կողմը վճռական բողոք է հայտնում Յասուկունի տաճարի հետ կապված Ճապոնիայի բացասական գործողությունների առիթով եւ արդեն ճապոնական կողմին բողոք է հայտնել»,- ասել է դիվանագետը։
Վան Վենբինն ասել է, որ Չինաստանը Ճապոնիային կոչ է անում լիովին «խզել կապերը» ռազմականացված անցյալի հետ եւ գործնական քայլերով վաստակել Ասիայի հարեւան երկրների եւ ամբողջ համաշխարհային հանրության վստահությունը։
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ծիսական նվիրատվություն էր կատարել Յասուկունի տաճարում, որն Ասիայի երկրներում հաճախ զուգորդվում է ճապոնական միլիտարիզմի հետ։
Վարչապետի անունից տաճարի գարնանային տոների պատվին, որոնք տեղի են ունենալու ապրիլի 21-22-ին, Յասուկունի տաճար է ուղարկվել ծիսական նվիրատվություն՝ սակակիի (ճապոնական կլեերա) տեսքով, «Վարչապետ Ֆումիո Կիսիդայից» մակագրությամբ, զարդարված երկու ժապավենով, տեղեկացրել է NHK հեռուստաալիքը։ Սովորաբար այդ նվիրաբերումը երկու պատվանդան է ներկայացնում՝ ներքեւ սահող հնգագույն ժապավեններով։ Պատվանդանները պսակում է ճապոնական կլեերան։ Աջ զարդի վրա տեղադրված է ծիսական հայելի եւ մագատամա՝ խորհրդանշական զարդ, որպես կանոն, յաշմայից։ Ձախի վրա թուր է։ Բոլոր երեք առարկաները միասին համընկնում են «Երեք գանձերին»՝ կայսերական իշխանության խորհրդանշաններին։

Նմանատիպ նյութեր
1096 դիտում
12:15 31-08-2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային բողոք է հայտնել՝ Արցախ մարդասիրական բեռ ուղարկելու կապակցությամբ
2533 դիտում
18:18 24-12-2023
Իրանի ԱԳՆ-ն վճռական բողոք է հայտնել Ռուսաստանին
Այս բաժնից
3067 դիտում
15:11 26-01-2025
Նա կոչնչացնի Հայաստանը, հանդարտեցրեք նրան. Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասին. aravot.am
826 դիտում
14:35 26-01-2025
ԱՄՆ Սենատը հաստատել է Քրիստի Նոեմին ներքին անվտանգության նախարարի պաշտոնում
820 դիտում
14:22 26-01-2025
Հնդկաստանը մեծ զորահանդես է անցկացրել Հանրապետության օրվա առիթով