1156 դիտում
13:31 23-04-2023
Ղազախստանում կներդրվի 4-օրյա աշխատանքային շաբաթ
Ղազախստանում 2023 թվականի հուլիսից հնգօրյայից և վեցօրյայից բազի կգործի նաև քառօրյա աշխատանքային շաբաթ, հայտնում է uz.sputniknews.ru կայքը։ Հուլիսի 1-ից համապատասխան փոփոխություններ են մտցվում Աշխատանքային օրենսգրքում։
Փոփոխությունների համաձայն՝ նախատեսվում է 5-օրյա կամ 6-օրյա աշխատանքային շաբաթ, ինչպես նաև կես դրույքով աշխատանքային շաբաթ, որի տևողությունը կսահմանվի կողմերի համաձայնությամբ։ Միևնույն ժամանակ, որոշ կազմակերպություններում անհրաժեշտություն է առաջանում սահմանել 4-օրյա աշխատանքային շաբաթ։ Փաստաթղթում ասվում է, որ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել 4-օրյա աշխատանքային շաբաթ և 5 կամ 6-օրյա աշխատանքային շաբաթի փոխարեն։
Անկախ աշխատանքային շաբաթվա օրերի քանակից, ընդհանուր հանգստյան օրը կլինի կիրակի։ 2-րդ կամ 3-րդ հանգստյան օրը 5-օրյա և 4-օրյա աշխատանքային շաբաթով կսահմանվի կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատանքային կանոնակարգով։
Ինչ վերաբերում է արտաժամյա աշխատանքին, ապա դրա տևողությունը չպետք է գերազանցի ամսական 12 ժամը։

Նմանատիպ նյութեր
9066 դիտում
23:10 05-12-2017
Բելգիայում 4-օրյա աշխատանքային շաբաթ է սահմանվում
5265 դիտում
22:50 27-11-2017
Աշխատանքային այցով Մանգիստաուի մարզում գտնվող Ղազախստանում ՀՀ դեսպանն հանդիպում է ունեցել մարզի նահանգապետի հետ
Այս բաժնից
949 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
1030 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի