211652_close_icon
views-count9069 դիտում article-date 23:10 05-12-2017

Բելգիայում 4-օրյա աշխատանքային շաբաթ է սահմանվում

Բելգիայի սոցիալիստական կուսակցությունը մտադիր է կրճատել աշխատանքային շաբաթը՝ դարձնելով այն 4-օրյա: Ինչպես հայտնում է [url=https://www.euromag.ru/belgium/54282.html]Euromag[/url]-ը, քառօրյա աշխատանքային շաբաթը սոցիալիստների ծրագրի մի մասն է կազմում, որը հաստատվել է կուսակցության համաժողովի ժամանակ: Կուսակցության նախագահի խոսքով՝ կրճատումը հնարավոր է դարձել թվային տեխնոլոգիաների շնորհիվ, որոնք զգալի նվազեցնում են աշխատանքի ծավալը: «Գործազրկության ցուցանիշները դեռևս բարձր են: Երկրում 490.000 գործազուրկ կա: Եթե մենք կրճատենք աշխատանքային ժամաքանակը, կհաջողվի կրճատել նաև գործազրկության թիվը»,- ասել է Սոցիալիստական կուսակցության նախագահ Էլիո դի Ռուպոն: Նա հավելել է, որ աշխատանքային շաբաթվա կրճատումը կիրականացվի կամավոր և աստիճանաբար՝ հատված առ հատված, ձեռնարկությունից ձեռնարկություն անցնելով:

Նմանատիպ նյութեր