211652_close_icon
views-count832 դիտում article-date 21:40 23-04-2023

Ադրբեջանն անցակետի տեղակայումով Արցախի 120 հազար խաղաղ հայերի պատանդ է վերցրել. Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի անցակետի տեղակայմանը՝ հայտարարելով, որ դա նշանակում է՝ Արցախի 120 հազար խաղաղ հայեր պատանդ են վերցվել Ադրբեջանի կողմից։

«Շուրջ 2 տարի է, ինչ մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրությամբ։ Այսօր Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի անցակետ է տեղակայել, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է: Սա նշանակում է, որ 120 հազար խաղաղ հայեր թակարդում են հայտնվել Լեռնային Ղարաբաղում և պատանդ վերցվել Ադրբեջանի կողմից։ Դա տեղի է ունենում միջազգային հանրության լուռ հայացքի ներքո։

Ավելին, սա մարդու իրավունքների չդադարող կոպիտ խախտումներին արձագանքելու անկարողության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացված նախկին ոճրագործությունների նկատմամբ հանդուրժողականության արդյունքն է», - գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկար։



Հիշեցնենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին անցակետ դնելու մասին։ 

Նմանատիպ նյութեր